Հեշտ ձեռք բերված բաները հեշտությամբ էլ կորցվում են

Այն բաները, որոնք դժվարությամբ ենք ձեռք բերում, երկար են դիմանում, քանի որ դրանց հատուկ խնամքով ենք վերաբերվում, որպեսզի չկորցնենք

 

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հեշտ ձեռք բերված բաները հեշտությամբ էլ կորցվում են: Իսկ այն բաները, որոնք դժվարությամբ ենք ձեռք բերում, երկար են դիմանում, քանի որ դրանց հատուկ խնամքով ենք վերաբերվում, որպեսզի չկորցնենք: Մենք արագ նվաճում ենք ուզում, բայց այդպես չի լինում: Համբերություն չունենք, որ Աստուծո Խոսքը կարդանք ու պահենք, Պատարագի չենք մասնակցում կամ կեսից դուրս ենք գալիս, ծոմ չենք պահում, որովհետև սոված մնալ չգիտենք, աղոթքի մեջ չենք հարատևում, որովհետև ձանձրալի է թվում: Այսպես մեր հավատքը չի աճի: Հեշտությամբ ձեռք բերվածը արագ կորչում է, իսկ համբերությամբ ու հարատվությամբ ձեռք բերվածը դիմանում է երկար ժամանակ: