Ինչպես պատրաստել համեղ սմուզի

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

1. Դդում – 250 գ
2. Բանան – 1 հատ
3. Նարնջի հյութ – 200 մլ
4. Մեղր – 1 թ/գ
5. Դարչին – 0.5 թ/գ
6. Կոճապղպեղ – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Դդումը մաքրել, կտրատել, եփել ջեռոցում՝ առանց յուղի:

2. Դդումը և մյուս բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և 3 րոպե հարել:

3. Եթե շատ պինդ ստացվի սմուզին, ավելացնել մի փոքր հյութ կամ ջուր: Որպես այլընտրանք կարելի է օգտագործել խնձորի կամ սեզոնային այլ մրգերի հյութ: