Քրդերը հայտարարել են Սիրիայի և Թուրքիայի սահմաններից զորքերի դուրսբերման մասին

SDF-ն իր ուժերը կտեղակայի սիրիա-թուրքական սահմանից հեռու գտնվող նոր դիրքերում, որպեսզի խուսափեն արյունահեղությունից

Սիրիայի դեմոկրատական ուժերի արաբա-քրդական ստորաբաժանումները (SDF) հայտարարել են, որ զորքերը դուրս են բերում Սիրիայի և Թուրքիայի սահմանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո:

«SDF-ն իր ուժերը կտեղակայի սիրիա-թուրքական սահմանից հեռու գտնվող նոր դիրքերում, որպեսզի խուսափեն արյունահեղությունից»,- ասվում է ջոկատների մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նրանց տեղը կզբաղեցնեն սիրիական սահմանապահները: