Դիզայները նկարագրել է Alfa Romeo-ի նոր սերնդի մոդելը

Հավանաբար դիզայները կարծում է, որ 952 սերիայի Giulia-ի դիզայնը չափազանց սպորտային է եւ էքսպրեսիվ՝ գերմանական բարձրակարգ սեդանների հետ հաջողությամբ մրցակցելու համար
Ավտոմեքենաներ

Alfa Romeo Giulia-ի նորամուտից անցել է 4 տարի, այդ իսկ պատճառով եկել է նրա հետնորդի տեսքի մասին մտածելու ժամանակը, հաղորդում է Мотор-ը։ 

Այս տարի Alfa Romeo-ն թողարկել է Giulia սեդանի երկու հատուկ տարբերակ․ Racing Edition-ը՝ մարտին եւ Nring Edition-ը՝ մեկ ամիս անց։ Չնայած դրանք որոշակիորեն ավելացրել են մոդելի գրավչությունը, մեծ հաշվով այն որեւէ կերպ չի փոխվել 2015-ի վերջին թողարկվելուց հետո։ Giulia-ի նոր սերունդը հավանաբար կհայտնվի առաջիկա տարիներին, սակայն մի ուկրաինացի դիզայներ արդեն հիմա որոշել է ցուցադրել, թե ինչպիսի տեսք կունենա իտալական սպորտային սեդանի հետնորդը։ Ալեքսանդր Կոստուրը մոդելի համար առաջարկել է շատ ավելի զուսպ ու չեզոք տեսք՝ նույն դասի գերմանական ավտոմեքենաների ոճով։ 

Հավանաբար դիզայները կարծում է, որ 952 սերիայի Giulia-ի դիզայնը չափազանց սպորտային է եւ էքսպրեսիվ՝ գերմանական բարձրակարգ սեդանների հետ հաջողությամբ մրցակցելու համար։ Ալեքսանդրն Alfa Romeo-ի համար առաջարկում է «ավելի զուսպ, բայց ավելի ներկայանալի ոճ», որը կլոր եւ համաչափ ձեւերի փոխարեն կունենա ուղիղ գծերի եւ սուր անկյունների գերակայություն։ Չի կարելի չնշել, որ այդ տեսքը ինչպես ընդհանուր ուրվագծերով, այնպես էլ առանձին մասերով ակնհայտորեն հիշեցնում է սեդան 166-ը։ Իսկ առջեւի օպտիկայով շատ նմանվել է Giulia-ի նախորդին՝ Alfa Romeo 159 հիասքանչ սեդանին։