Եթե Թուրքիան կրակ բացի քրդերի դեմ, լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառեմ

Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում: Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-Ռուսաստան ձեռք բերված համաձայնություններից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակին, գրել է, որ Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է  կրակ բացի քրդերի ուղղությամբ, քանի որ  վերջինները հեռանում են անվտանգության գոտուց: «Ես կարիքը չունեմ կրկնելու, որ խախտման դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու»,-նշել է Թրամփը: Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության սկզբից ի վեր Թրամփը բազմիցս սպառնացել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

© factor.am