Մեգան Մարքլը, Իսպանիայի թագուհուց ոգեշնչված, $470,000 արժողությամբ կիսաշրջազգեստ է կրել

Աղբյուրը հաղորդում է, որ Իսպանիայի թագուհի Լետիցիան միևնույն կարմիր կիսաշրջազգեստը երեկ կրել էր Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այս առավոտ Վինձորի ամրոցում գենդերային հավասարության վերաբերյալ քննարկումներին ներկայացել է 470 հազար դոլար արժողությամբ կիսաշրջազգեստով` Իսպանիայի թագուհի Լետիցիայից ոգեշնչված, գրում է Daily Mail-ը։ 

Թագավորական

35-ամյա նախկին դերասանուհին այսօր արքայազն Հարիի հետ այցելել է թագուհու հովանավորությամբ գործող հիմնադրամի և One Young World երիտասարդ առաջնորդների գլոբալ ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ կրել է Hugo Boss նորաձևության տան կարմիր կիսաշրջազգեստ։ 

Մեգան Մարքլը կրել է նաև նույներանգ վերնազգեստ և գունային գամմային հավատարիմ մանուշակագույն կոշիկներ։ Իր տեսքը Սասեքսի դքսուհին ամբողջացրել է նրբաճաշակ ոսկե ապարանջանով։ 

թագավորական

Աղբյուրը հաղորդում է, որ Իսպանիայի թագուհի Լետիցիան միևնույն կարմիր կիսաշրջազգեստը երեկ կրել էր Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում։ 

One Young World-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Մեծ Բրիտանիայում։ Կազմակերպությունը աշխարհում հրատապություն ներկայացնող խնդիրների լուծման համար երիտասարդ առաջնորդների է մեկտեղում ամբողջ աշխարհից։ Այն ամենամյա գագաթնաժողովներ է անցկացնում Բրիտանիայի տարբեր քաղաքներում։