Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ որևէ մեկը ուշադրություն չդարձրեց, որ «Երկիր Նաիրի Հունանյան» օպերա[ցիա]ն սկսվեց օրենքի խախտմամբ - այդ անձը ԴԵՌ ՉՈՒՆԻ պայմանական վաղակետ ազատման խնդրանքի իրավունք։ Այդ իրավունքը նա ձեռք կբերի միայն ս/թ հոկտեմբերի 29-ին՝ պատժի կրումը սկսելուց 20 տարին լրանալուց հետո։
Սակայն եթե այդ «ձևականությունը» պահպանվեր, արդեն լրացած կլիներ հոկտեմբերի 27-ը, մինչդեռ հավանաբար անհրաժեշտ էր շրջաբերությունը («ռասկռուտկան») սկսել ողբերգության տարելիցին ընդառաջ։
ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»:
0Comments