Ամերիկացի սենատորները մտահոգված են չինական TikTok հավելվածի պատճառով

Միացյալ Նահանգներում աճում է անվտանգության եւ գրաքննության խնդիրների առիթով անհանգստությունը՝ կապված TikTok-ի, որը պատկանում է պեկինյան ByteDance տեխնոլոգիական ընկերությանը

Ամերիկացի սենատորներ Չակ Շումերը եւ Թոմ Քոթթոնը խնդրել են հետախուզության աշխատակիցներին պարզել՝ ազգային անվտանգությանն արդյոք սպառնալիք ներկայացնո՞ւմ է չինական հանրաճանաչ TikTok հավելվածը, փոխանցում է Reuters-ը:

Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մըքգուայերին հղած նամակում սենատորները մտահոգություն են հայտնել տեսանյութերի փոխանակման համար պլատֆորմի կողմից  օգտատերերի տվյալների հավաքման կապակցությամբ եւ այն բանի, թե Չինաստանն արդյո՞ք կոնտենտը գրաքննության ենթարկում է, որը տեսնում են ԱՄՆ օգտատերերը: Նամակում նաեւ նշված է, որ TikTok-ը կարող է դառնալ արտասահմանյան ընկերությունների ազդեցությունների թիրախ:

Միացյալ Նահանգներում աճում է անվտանգության եւ գրաքննության խնդիրների առիթով անհանգստությունը՝ կապված TikTok-ի, որը պատկանում է պեկինյան ByteDance տեխնոլոգիական ընկերությանը, եւ չինական այլ կոնտենտ պլատֆորմների հետ: Սենատոր Մարկո Ռուբիոն ԱՄՆ իշխանություններին խնդրել է վերանայել այն պնդումները, որ Չինաստանի կառավարությունը TikTok-ն օգտագործում է քաղաքական գրաքննության համար:

«Միայն ԱՄՆ-ում ունենալով ավելի քան 110 մլն ներբեռնում՝ TikTok-ը հակահետախուզության համար պոտենցիալ սպառնալիք է, որը մենք չենք կարող անտեսել»,- գրում է Շումերը:

Նրանք քննիչներին կոչ են արել ուսումնասիրել TikTok-ի կողմից օգտատերերի տվյալների եւ այլ գաղտնի անձնական տեղեկությունների հավաքման հարցը:

TikTok-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում օգտատերերի տվյալները պահվում են Միացյալ Նահանգներում, բայց սենատորները նշել են, որ ByteDance-ը կարգավորվում է չինական օրենսդրությամբ: