Ոստիկանապետեր են նշանակվել

ՀՀ ոստիկանության պետի ժպ Արման Սարգսյանի մեկ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Ջանիկ Մարությանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը: