Երեխաներին պատվաստելու համար ծնողներին վախեցնում են, թե հնդիկները տուբերկուլյոզ են բերել. Մարինա Խաչատրյան

Մանկական մահացության դեպք պատմեց ծնող՝ Վլադ Հ.-ն, ում երեխան մահացել է 3 տարի առաջ, հղիության 9-րդ ամսում՝ Հանրաապետական հիվանդանոցում

Պոլիկլինիկաների աշխատակիցները ստիպում, ահաբեկում եւ համոզում են ծնողներին, որ երեխաներին պարտադիր պատվաստեն, հակառակ դեպքում՝ մանկապարտեզ կամ դպրոց չեն կարողանալու ուղարկել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով մայրական եւ մանկական մահացության դեպքերին։

Նրա խոսքով՝ 0-1 տարեկան երեխաների շրջանում 260 մահվան դեպքից, միայն 22-ի դեպքում է հարուցվել քրեական գործ. «Բա մնացած մահվան դեպքերն ինչո՞ւ չեն ուսումնասիրվել: Մինչեւ 5 տարեկան 316 դեպքից միայն 5-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ չի, որ իրապես ուսումնասիրվում է»։

Մարինա Խաչատրյանն ասաց, որ պատվաստանյութերը, որոնք գրանցված են Հայաստանում, դրանց QR կոդերը չեն աշխատում. «Այսինքն՝ մենք չգիտենք, թե որտեղի՞ց եւ ի՞նչ է ներկրվել։ Բնակիչները, երբ տեսնում են այդ բոլոր անհապատասխանությունները, հրաժարվում են բոլոր պատվաստանյութերից, հիմա իշխանությունները ինչ են մտածում անել, փոխարենը բերեն այդ հարցերը լուծեն, իրենք ստիպում են, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, այլապես իրենց երեխաներին թույլ չեն տա գնալ մանկապարտեզ կամ դպրոց։ Կլինիկաներում քաղաքացիներին ստիպում են, համոզում են, գնում են տներով, զանգում են, ահաբեկում են, որպեսզի ստնանա պատվաստանյութեր։ Ինձ մի ծնող զանգեց եւ ասաց, որ իրենց զանգել եւ վախեցրել են, թե Հայաստանում հնդիկները բերել են տուբերկուլյոզ, դրա համար պետք է պատվաստեն երեխային։ Մեկին ասում են՝ երեխադ ոսկրերի փտախտ կստանա, մյուսին՝ ուռոցք կստանա»։

Նրա խոսքով՝ բժիշկների վերապատրաստման անհրաժեշտություն կա, որը պետք է ֆինանասավորի Առողջապահության նախարարությունը.

«Այստեղ հենց Առողջապահության նախարարությունը պետք է գործ անի։ Այդպես էլ չենք հասկանում, թե որն է Առողջապահության նախարարության իրավասությունը: Պատվաստման դեպքերից հետո երեխաներ կային, որ ընկան հիվանդանոց եւ ժամերի ընթացքում Առողջապահության նախարարությունը հերքեց, որ պատվաստման հետ է կապված, որեւէ ուսումնասիրություն չկատարվեց։ Ճիշտ է, ասում են՝ կրթությունը մեր գործը չի, բայց չգիտես՝ ինչու գնում են գործուղումների, բայց բուժաշխատողների վերապատրաստման համար ոչինչ չեն անում։ Ձեզ թվում է, թե բժիշկները ուզո՞ւմ են անգրագետ լինել, սովետի բժշկության գրքեով բուժել, ոչ, մեկ չի ուզում, բայց չունեն այդ հնարավորությունը։ Առողջապահության նախարարը միայն ինքն իր մասին է մտածում, հայտարարում է՝ ես բժիշկների նախարարը չեմ, բա որ դու բժիշկների նախարարը չես, այդ բժիշկները ինչո՞ւ պետք է աշխատեն քո համակարգում, բա դու ո՞վ ես, երիտասարդ։ Ոչ գնում ես մանկական մահացության հետքերով, ոչ էլ գնում ես հիվանդների խնդիրները լուծելով»։

Մանկական մահացության դեպք պատմեց ծնող՝ Վլադ Հ.-ն, ում երեխան մահացել է 3 տարի առաջ, հղիության 9-րդ ամսում՝ Հանրաապետական հիվանդանոցում.

«Դեպքը երեք տարի առաջ է եղել եւ էլի Հանրաապետական հիվանդանոցում, ծննդաբերությունը հասել էր վերջին օրերին եւ 9 ամսական էր: Ծննդաբերությունից մի քանի օր առաջ գնացել էինք հիվանդանոց, հիվանդանոցից տուն եկանք ու կինս ասաց, որ մի քիչ ցավեր ունի, բժշկուհին ասաց՝ նորմալ է, նախածննդաբերական վիճակ է, «Նոշպա» դնի, կանցնի: Բայց տեսանք, որ չի անցնում ցավը, գնացինք հիվանդանոց: Բժշկուհին էխո արեց ու բարի դեմքով ասաց՝ պտուղը մահացած է, երեխային պետք է հեռացնենք։ Հետո ասաց՝ գիտեք ազատ պալատ չկա, եթե հնարավորություն ունեք պիտի վճարեք 30 կամ 40 հազար դրամ, որ հիվանդասենյակ տրամադրեն, ինչ-որ դեղ տան, որ արհեստական ծննդաբերի»։

Վլադ Հ.-ն պատմեց, որ իրեն Հանրապետական հիվանդանոցի տնօրենն ասել է՝ այդ հիվանդանոցում նմանատիպ դեպքերը հաճախակի են պատահում. «Մի շաբաթից ասացին, որ մահացած պտուղը պիտի հետազոտություն անեն եւ ասեն՝ ինչն էր պատճառը։ Մի շաբաթից գնացինք, ասացին՝ 10 օրից կգաք եւ այլն։ 10 օրից գնացինք, ու մի թղթի կտորի վրա, ինչ-որ անիմաստ նախադասություններ էին գրել։ Կինս մինչեւ վերջին օրը զգացել է երեխայի խաղը»,-  հավելեց, որ իրենք երեխայի մարմինն այդպես էլ չեն տեսել: