Ո՞ր երգչուհին է փրկել Արմինե Գրիգորյանին խեղդվելուց. «Ժողովուրդ»

«Համերգից հետո դինամիկները դրել էինք ծովափին ու լողում էինք, ուրախ ժամանակ էինք անցկացնում, ես լողալ չգիտեի, եւ փորձում էի հեռուն չգնալ, մեկ էլ նկատեցի, որ ալիքները պարզապես տանում են ինձ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Արմինե Գրիգորյանն է:

Նա հիշել է երկու դեպք, երկուսն էլ՝ հեռավոր 90-ականներից: Դրանցից մեկը կատարվել է Սոչիում, ծովափին. «Համերգից հետո դինամիկները դրել էինք ծովափին ու լողում էինք, ուրախ ժամանակ էինք անցկացնում: Ես լողալ չգիտեի, եւ փորձում էի հեռուն չգնալ: Մեկ էլ նկատեցի, որ ալիքները պարզապես տանում են ինձ, սկսեցի գոռալ. «Վա՜յ, վա՜յ, տարավ, օգնեցե՜ք», բայց քանի որ երաժշտությունը բավական բարձր էր, ոչ ոք ինձ չէր լսում: Եվ այդ պահին, չեք հավատա, բայց երգչուհի Սրբուհի Քեքեջյանը մի ձեռքով լողալով եկավ ու փրկեց ինձ: Նա վիրահատել էր մյուս ձեռքի մատը եւ այդ ձեռքը անգործունակ էր: Իմ շրջապատում գիտեն այս պատմությունը: Երեւի թե այդ վախը հաղթահարելու համար էլ այս տարի վերջապես սովորեցի լողալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: