Օբյեկտիվ հատիկ կա արմատացած այն կարծիքներում, որ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կրում են քաղաքական ենթատեքստ. ԲՀԿ պատգամավոր

Իվետա Տոնոյանը նշեց, որ իրենք հուսով են, որ որևէ անօրինական գործընթաց՝ ցանկացած քաղաքացու հետ կապված, կապ չունի կլինի Արսեն Բաբյանը, Արա Բաբլոյանը, թե Հրայր Թովմասյանը, տեղի չի ունենա որևէ դեպքում

Հանրության մեջ կա արմատացած կարծիք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեղի ունեցող գործընթացները կրում են քաղաքական ենթատեքստ, և որ այն չեն տեղավորվում իրավական հարթության մեջ, սրանում կա օբյեկտիվ հատիկ․ ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցած գործընթացներին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմից ՍԴ-ի վերաբերյալ, քաղաքական է, և դրա հետ առնչություն ունեցող ցանկացած զարգացում, որքան էլ լինի իրավական, տեղավորվում են քաղաքական հարթության մեջ»,-ասաց նա։

Տոնոյանը նշեց, որ իրենք հուսով են, որ որևէ անօրինական գործընթաց՝ ցանկացած քաղաքացու հետ կապված, կապ չունի կլինի Արսեն Բաբյանը, Արա Բաբլոյանը, թե Հրայր Թովմասյանը, տեղի չի ունենա որևէ դեպքում»,-ասաց նա։

ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր գործընթաց տեղի է ունենում ՀՀ-ում օրենքի, Սահմանադրության շրջանակում։ Ըստ նրա՝ կարծիքները շատ են հակասական։ «Մենք առաջնորդվում ենք պարզ գաղափարով, գոյություն ունեն իրավական ընթացքներ, և մենք բացառապես պետք է հենվենք այդ ընթացքների օրինականության վրա։ Նոր է պրոցեսը սկսվել, մեծ քաղաքական արձագանք ունի, և մեզ համար կարևոր է իրավական ընթացքը»,-ասաց նա։