Մեգան Մարքլը՝ Tatler ամսագրի հոբելյանական համարի շապիկին

Ընթերցողները չեն գնահատել նոր շապիկի միտքը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամենահին ամսագրի հոբելյանական՝ 310-րդ համարի շապիկի համար։ Կադրը տեղադրված է հրատարակչության Instagram-յան էջում։

Ամսագրի գլխավոր խմբագիր Ռիչարդ Դենենն ընտրությունը գերազանց է համարում։ Նրա կարծիքով Մեգանը «Քալիֆորնիայի սառը շունչն է», որը մտել է թագավորական պալատների «ձանձրալի եւ փոշոտ միջանցքներ»։ Դեննենը հիացած է ամերիկացի նախկին դերասանուհու ոճով, նրա անկախութմաբ ու խիզախությամբ։

Սակայն ընթերցողները չեն գնահատել նոր շապիկի միտքը։ «Ես ինչ-որ չհասկացա, հիմա ուշադրություն ցանկանում է, թե ոչ», «Ընդհանրապես նա պիտի անձնական կյանք ունենա եւ չպետք է  ջանալ երեւալ այն, ինչ իրականում չես», «Մեգանը ձեր ամսագրի շապիկի՞ն է։ Կարծում եմ շատ օրինակներ չի հաջողվի վաճառել», - զայրացել են երկրպագուները։

Մեգանն ամսագրի համար հատուկ չի լուսանկարվել։ Տեղադրվել է 2015թ․-ին արված կադր եւ փոքր-ինչ խմբագրվել է այն, որը ուղեկցվում է մինչ Հարրին հանդիպելը Կանադայում տված հարցազրույցով։