Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չինաստանում

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները

Հոկտեմբերի 19-ից 23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած  պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական «Citic» ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):


Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան, ուր բանակցությունները կշարունակվեն: