8 պաշտոնյաներ, որոնք եղել են ՈւՀԱ-ից․ նրանց շարքերում է նաև Հայկ Մարությանը

Քաղաքականության մեջ հայտնված կատակերգուների

Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար է նշանակել 90-ականների ՈՒՀԱ աստղ Սերգեյ Սիվոխոյին։ Այս որոշման կապակցությամբ Analitik.am-ը՝ հղում անելով Life-ին ներկայացնում է քաղաքականության մեջ աչքի ընկած մի շարք կատակերգուների։

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

ՈՒՀԱ-ում խաղացել է՝ դեռևս լինելով ավագ դպրոցում, իսկ ավելի ուշ հիմնել է «95-րդ կվարտալ» թիմը, որը ելույթ էր ունենում Բարձրագույն լիգայում։

 

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Սերգեյ Սիվոխո

ՈՒՀԱ-ում խաղացել է բազմաթիվ թիմերում, նաև կատարել է ՈՒՀԱ-ի պատմության մեջ առաջին երաժշտական նմանակումը, ավելի ուշ սկսել է զբաղվել շոու բիզնեսով։

 

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Կոստյուկ

Նա խաղացել է ՈՒՀԱ-ի «Сборная КПИ» թիմում, այնուհետև աշխատել է որպես սցենարիստ «95-րդ կվարտալ»-ի ստուդիայում կատակերգական նախագծերում։

 

Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիր

Նա խաղացել և գրել է սցենարներ ՈՒՀԱ-ի տարբեր թիմերի համար, իսկ հետո դարձել է «95-րդ կվարտալ» ստուդիայի հիմնադիրներից մեկը։

 

Մուրմանսկի շրջանային դումայի պատգամավոր Գերման Իվանով

Հանդիսանում է «Մուրմանսկ քաղաքի հավաքական» թիմի առաջնորդը։ Չնայած իր քաղաքական գործունեությանը՝ չի դադարեցրել մասնակցել խաղերին։

 

Ռուսաստանի նախագահին կից Կալմիկիայի ղեկավարի մշտական ներկայացուցիչ Սանգաժի Տարբաև

Նա ՈՒՀԱ-ում 2006 թվականին դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

Համալսարանում նա խաղացել է ՈՒՀԱ «Հայկական նախագիծ» թիմում, այնուհետև սկսել է գրել սցենարներ և հանդես գալ կատակերգական ֆիլմերում և հեռուստասերիալներում:

 

Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնով

ՈՒՀԱ-ում նա եղել է «չորս թաթար» թիմի անդամ։ 1999 թվականին Յուրմալայում կայացած փառատոնին ստացել է գլխավոր մրցանակը։