Զավորոտնյուկի դուստրը նոր լուսանկար է հրապարակել

Պրոդյուսեր Անդրեյ Ռազինի խոսքով՝ նրա մոտ ուղեղի քաղցկեղի չորրորդ աստիճան է ախտորոշվել

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննա Զավորոտնյուկ-Ստրյուկովան, երկար դադարից հետո իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։

Հիվանդ դերասանուհու դստեր հրապարակած կադրն առանց մեկնաբանության է, իսկ դրան կից նա գովազդել է D8 Moscow հագուստի եւ աքսեսուարների խանութի էջը, որի հիմնադիրը հենց նա է։

D8 Moscow-ի էջում առկա է ամսագրից արված լուսանկար, որում Աննան հագուստ է գովազդում։

«Աննան այնքան նման է իր մայրիկին, որ մի պահ հույսից շունչս կտրվեց», - գրել է նրա հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Տեղեկություններն այն մասին, որ Անաստասիա Զավորոտնյուկն օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում, լրատվամիջոցներում հայտնվել են օգոստոսին։ Պրոդյուսեր Անդրեյ Ռազինի խոսքով՝ նրա մոտ ուղեղի քաղցկեղի չորրորդ աստիճան է ախտորոշվել։