Google-ը հաստատում է, որ իր քվանտային համակարգիչը 200 վայրկյանի ընթացքում կարող է անհնարինը անել

Կա մի մեծ տարբերություն՝ սովորական համակարգիչները օգտագործում են այն տվյալները, որոնք մեկ անգամվա համար գոյություն ունեն միայն մեկ վիճակում

Google-ը հաստատում է, որ ստեղծել է մեքենա, որին ընդամենը 200 վայրկյան է անհրաժեշտ, որպեսզի լուծի մի խնդիր, որի լուծման համար աշխարհի ամենաարագ սուպերհամակարգչին 10000 տարի կպահանջվեր։

Համակարգչի արագությունը իրենից ներկայացնում է թռիչք, որն անվանել էն «քվանտային առավելություն», հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Nature-ին։

Հայտարարված արդյունքները կանխատեսում են քվանտային համակարգիչների հայտնվելը, որոնք կարող են պահպանել եւ մշակել ավելի շատ տեղեկատվություն, քան դրանց դասական տարբերակները։

Կա մի մեծ տարբերություն՝ սովորական համակարգիչները օգտագործում են այն տվյալները, որոնք մեկ անգամվա համար գոյություն ունեն միայն մեկ վիճակում՝ մեկ կամ զրո։ Քվանտային համակարգիչները օգտագործում են քվանտալին բիթերը կամ կուբիթերը, որոնք կարող են միաժամանակ լինել զրոյի եւ մեկի ցանկացած համադրությամբ։ Տարբերությունը նշանակում է մշակման առավել բարձր արագություն։

Google-ն այժմ փորձում է ստեղծել «մերժման հանդեպ կայուն քվանտային համակարգիչ»։ «Անհրաժեշտ հաշվողական հնարավորությունների հասնելու համար դեռեւս ինժեներական եւ գիտական լարված աշխատանքի տարիներ կպահանջվեն։ Սակայն այժմ մենք պարզ տեսնում ենք ճանապարհը եւ ձգտում ենք առաջ շարժվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Google-ի կողմից մշակված արագության փորձը քննադատության է ենթարկվել որոշ մասնագետների եւ մրցակից ընկերությունների կողմից, երբ արդյունքները հայտնվել են համացանցում։

IBM-ն իր բլոգում հայտարարել է, որ Google-ը գերագնահատել է հաշվողական խնդրի բարդությունը։ 10000 տարվա փոխարեն, ինչպես պնդում է IBM-ը, դասական համակարգչի օգնությամբ խնդիրը կարելի է լուծել 2,5 օրվա ընթացքում։