Վեց խումբ․ ովքե՞ր և ինչու՞ են պաշտպանում Փաշինյանի իշխանությանը

Հետաքրքիր է, որ այս ընթացքում որևէ մեկը չի փորձել հասարակության համար ակնհայտ դարձնել, թե ովքեր են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը և որ ամենակարևորն է՝ հանուն ինչի՞ են պաշտպանում

Իշխանական պրոպագանդան շարունակում է թիրախավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը քննադատող անհատներին և քաղաքական միավորներին։ Քարոզչամեքենան ամեն կերպ քննադատական խոսքը փորձում է կապել նախկին իշխանությունների հետ՝ ստեղծելով տպավորություն, որ քննադատողները նյութական շահի դիմաց են քննադատում նոր իշխանություններին։ Այս ուղղությամբ քարոզչամեքենայի վերջին ակորդը երեկ հրապարակվախ հոդվածն էր, որով Փաշինյանին քննդատողներին բաժանել էին տաս խմբի և բոլորի հիմքում էլ դրել են նեգատիվ ենթատեքստ։

Հետաքրքիր է, որ այս ընթացքում որևէ մեկը չի փորձել հասարակության համար ակնհայտ դարձնել, թե ովքեր են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը և որ ամենակարևորն է՝ հանուն ինչի՞ են պաշտպանում։ Մենք կփորձենց բացը լրացնել և կներկայացնեն այն խմբերին, որոնք «դոշ են տալիս» Փաշինյանի համար։

Առաջին խմբում նրանք են, ովքեր իշխանափոխությունից առաջ գործազուրկ էին կամ ցածր պաշտոններ էին զբաղեցնում, իսկ հիմա պետական լուրջ պաշտոններ են զբաղեցնում՝ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ և գերատեսչության պետեր են։ Այս խմբի ներկայացուցիչները փորձում են վարձահատույց լինել Փաշինյանին իրենց ամենավառ երազներում անգամ չտեսած պաշտոններ նվիրելու համար։ 

Երկրորդ խմբի մեջ են մտնում Բաց հասարակության հիմնադրամների հետ կապված գործիչները, որոնք նաև որոշ պաշտոններ են զբաղեցնում։ Նրանք ինչ որ իմաստով իրենց «փայը» ունեն իշխանության մեջ և ունեն օրակարգային հարցեր, որոնք պետք է լուծեն իշխանությունների օգնությամբ։ Սորոսականները պաշտպանում են ոչ այնքան իշխանություններին, որքան իրենց օրակարգը, որը սպասարկում է գործող իշխանությունը։

Փաշինյանի իշխանության մոլի երկրպագուների հաջորդ խումբը նախկին ՀՀՇ-ականներն ու ներկա ՀԱԿ-ականներն են։ Նրանք լցված են չարությամբ, քանի որ նախկին իշխանությունները բավական պասիվ էին օգտվում իրենց ծառայություններից ու երկրի ներքաղաքական կյանքում իրենք զրոյական դերակատարում ունեին։ Իսկ հիմա իրենք թելադրողի դերում են։ Ավելին, բազմաթիվ նախկին ՀՀՇ-ականներին պաշտոնների են տեղվորվել, կամ պաշտոնների են տեղավորել իրենց զավակներին և բնական է, որ պաշտպանելու են այս իշխանություններին։ Այս կերպ իրենք իրենց ընտանեկան շահերն են պաշտպանում։ Նախկին ՀՀՇ-ականները նաև հույս ունեն, որ ինչ որ ժամանակ Փաշինյանը իշխանությունը ամբողջական կփոխանցի իրենց։

Փաշինյանին պաշտպանողների չորրորդ խումը պաշտոնի ակնկալիք ունեցողներով է բաղկացած։ Նրանք հույս ունեն, որ իրենց՝ Փաշինյանին պաշտպանելու գերմարդկային ջանքերը  կնկատվի և պետական ապարատում անպայման իրենց համար տեղ կգտնվի։ Այս խմբի ներկայացուցիչները, սակայն հիմնականում հիասթափվում են։ Վկան Արա Պապյանն ու քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն են, որոնք այդպես էլ պաշտոն չստանալով սկսեցին քննադատել նոր իշխանություններին։

Հինգերորդ խմբի մեջ են մտնում անհատներ և քաղաքական միավորներ, որոնք իրապես պաշտպանում են հեղափոխության գաղափարը և իրենց համար կարևոր են տեղի ունեցած փոփոխությունները և ակնկալիք չունեն իշխանություններից։ Այս խումբը կարելի է համարել նաև Փաշինյանին օբյեկտիվ քննադատողների խմբի անդամներ։

Եվ վերջապես վեցերորդխմբի մեջ են մտնում գործիչներ, որոնք փորձում են անկախ երևալ, բայց իրականում իերնց աշխատանքը վարձատրվում է  ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից։ Նրանք փողի դիմաց հասարակական դրական կարծիք ստեղծողներ են։

Աղբյուրը՝ politik.am