Իսկոն կարող է հեռանալ «Ռեալ»-ից

Նրա տրանսֆերը գնահատվում է 90 միլիոն եվրո
իսկո

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մոտ է «սերուցքայինների» կազմը լքելուն:

 AS-ի հաղորդմամբ՝ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:

 Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոն տարաձայնություններ ունի մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ և դեմ չէ ակումբը փոխելուն:

 Սոլարիի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից հետո Իսկոն 5 խաղում ընդամենը 78 րոպե խաղաժամանակ է ստացել, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղի հայտացուցակում չի ընդգրկվել: 

 Transfermarkt մասնագիտացված կայքի հաղորդմամբ՝ Իսկոյի տրանսֆերը գնահատվում է 90 միլիոն եվրո: