Երազանքի աշխատանք․ 1000 դոլար Disney-ի 30 ֆիլմ դիտելու համար

Աշխատանքի կընդունեն 5 մարդու

Բոլորն էլ մանկության տարիներին երազել են մուլտֆիլմեր դիտելու համար գումար աշխատել։ Իսկ այժմ կա այդ հնարավորությունը։ Disney+ հարթակի մեկնարկի կապակցությամբ Disney ընկերությունը «Երազանքի աշխատանք» անունով նոր հաստիք է բացել։

Աշխատանքի կընդունեն 5 մարդու, նրանց կվճարեն 1000 դոլար այն բանի համար, որ 30 օրվա ընթացքում նրանք իրենց հարթակում կդիտեն 30 դիսնեյի ֆիլմ։ Դրան գումարած նրանց կնվիրեն Disney +-ի մեկ տարվա բաժանորդագրություն եւ ֆիլմ դիտելու հավաքածու․ Միկի Մաուս ծածկոց, չորս բաժակ եւ փոփ կորնի տարա։

Կան նաեւ պահանջներ․ թեկնածուները պետք է ապացուցեն, որ իրենք «Disney-ի ամենամեծ ու ամենահավատարիմ երկրպագուներն են»։ Դրա համար նրանք պետք է պատասխանեն մի շարք հարցերի եւ տեսանյութ ձայնագրեն, որում պետք է պատմեն իրենց մասին։ Նրանք պետք է լինեն  18 տարին լրացած անձինք, գրում է Peopletalk-ը։