Ինձ չի զարմացնում, որ Ռոնալդուն ավելի քիչ է գոլ խփում Իտալիայում․ Իբրահիմովիչ

Այս մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի մակարդակով մասնակցել է 9 հանդիպման

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող  Զլատան Իբրահիմովիչը կիսել է իր կարծիքը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:

«Ես շատ հարգում եմ Կրիշտիանուին: Նա շատ է աշխատում և խաղում է ամենուր: Չնայած Իտալիայում ֆուտբոլը բոլորովին այլ է: Ինձ չի զարմացնում, որ նա այստեղ  ավելի քիչ է գոլ խփում, քան նախկինում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի մակարդակով մասնակցել է 9 հանդիպման: Նա իր ակտիվում ունի 5 գոլ և մեկ գոլային փոխանցում: