Հայաստանում առաջին անգամ կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք – Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով

Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք – Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր:

Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա: