Առաջին լուրջ սիրահարվելն ավարտվել է ամուսնությամբ , իսկ առաջին աշխատավարձն էլ եղել է 15 հազար դրամ

«Առաջին անգամ»-ի շրջանակներում այս անգամ զրուցը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ

ArmDaily.am

-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում այս անգամ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։

-Առաջին հարցազրույցը։
Ենթադրում եմ, որ դա եղել է 1998-99թվականներին։ Ընդհանրապես հեռուստատեսության, հանրային գործունեության հետ կապված զգացողություններս այնպիսին էին, որ ես հենց դրա համար էի ծնվել, այդպես էլ պետք է լիներ։ Հուզմունքը ո՛չ առաջին եթեր մտնելուց է եղել, ո՛չ էլ առաջին անգամ հարցազրույց տալուց

-Առաջին աշխատավարձը։
Եղել է Հանրային ռադիոյում, որն այն ժամանակ կոչվում էր Ազգային ռադիո, դա համարվում էր բարձր աշխատավարձ և կազմում էր 15 հազար դրամ։

-Առաջին պաշտոնը։
Թերևս ԱԺ պատգամավոր։

-Առաջին անգամ սիրահարվելը։
Առաին անգամ լուրջ սիրահարվելը, թերևս ավարտվել է ամուսնությամբ, որը շարունակվում է մինչև հիմա, բայց բնականաբար այդ մանկական տարիքում էլ է եղել, որն արտահայտվել է բակում իրար հետ խաղալով կամ կոնֆետ փոխանցելով։ Ինչպես բոլոր երեխաները, ես էլ եմ անցել այդ ամենով։

-Առաջնեկին գրկելը:
Լուրջ զգացողություններ են։ Առաջին տարօրինակ զգացողությունն այն էր, որ ես չէի սպասում, որ նորածինը կարող է այդքան ծանր լինել, իմ փոքրամարմին լինելու հետ համեմատած։ Երբ խիստ հայացքով քեզ նայում է, առաջինը խուճապ էր առաջացնում, որ ուզում էիր հասկանալ, թե ինչ պետք է անես, որ երեխային դուր գաս։

-Առաջին անգամ համբուրվելը։
Անկեղծ ասած, չեմ հիշում, բայց դա չի եղել շատ վաղ տարիքում։ Հավանաբար 20 տարեկանից հետո է եղել։

-Առաջին ապտակը ստանալը կամ առաջին անգամ ապտակելը։
Կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ես երբեք որևիցե մեկին չեմ ապտակել, առավել ևս ինձ էլ չեն ապտակել։ Բայց ծնողական ապտակ իհարկե եղել է։

-Առաջին անգամ կաշառելը և կաշառվելը։
Ո՛չ տվել, ո՛չ էլ ստացել եմ երբևէ։

-Առաջին անգամ գողանալը։
Չարաճճի երեխա եմ եղել։ Զուտ հաղթահարելու համար խոչընդոտները՝ գնացել ենք, անցել ենք դպրոցի ցանկապատների վրայով և անունը դրել ենք «ցոգոլ գողանալ»։ Նմանատիպ ակցիաներ կազմակերպել ենք։

-Ամենատպավորիչ առաջին անգամը:
Թերևս եղել է առաջին ճանապարհորդությունը։ Միշտ երազել եմ ճանապարհորդելու մասին և այնպես է ստացվել, որ սկսել եմ ճանապարհորդել շատ մեծ տարիքում։ 30-ն անց էի, երբ առաջին անգամ ճանապարհորդեցի, ինքնաթիռ նստեցի։ Եվ, ինչքանով որ հիշում եմ, առաջին անգամ գնացել եմ իմ երազանքների երկիրը՝ Իտալիա։

Դուսյա Ղազարյան