Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է

Նրա խոսքին սպասում են հազարավոր քաղաքացիներ, թե Հայաստանում, թե Արցախում, թե Սփյուռքում

Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ:

Թավշյա իշխանազավթումից հետո մարդիկ մտածում էին, որ երկիրը շատ արագ հաշված ամիսների ընթացում զարգանալու է, իրենք էլ ապրելու են խաղաղ, կայուն և զարգացող երկրում:

Ժամանակը ցույց տվեց,որ կեղծ լոզունգների միջոցով անհնար է երկիրը կառավարել և զարգացնել:

Անփորձ դիլետանտները տանուլ տվեցին գրեթե բոլոր ոլորտներում առակա հաջողությունները և այսօր հնարովի վիճակագրությամբ փորձում են նորից մոլորեցնել հասարակությանը:

Ժամանակը մոտենում է, երբ կատարվածին պետք է տրվի լուրջ գնահատական, իսկ լուրջ գնահատական կարող է տալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ նրա խոսքին են սպասում հազարավոր քաղաքացիներ, թե Հայաստանում, թե Արցախում,թե Սփյուռքում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը