Կիրակի գիշեր ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս մեգապոլիսում հզոր պտտահողմ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցանցում հայտնվել է տարերքի տեսանյութը, որից երեւում է, թե ինչպես է հսկայական պպտահողմը պտտվում քաղաքի վրայով

Կիրակի գիշեր ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս մեգապոլիսը հայտնվել է հզոր պտտահողմի ճիրաններում, տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ բնական աղետը քաղաքին զգալի վնաս է հասցրել՝ քանդվել են շենքեր, ավելի քան 95 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

Տուժածների եւ զոհերի մասին չի տեղեկացվում։

Ցանցում հայտնվել է տարերքի տեսանյութը, որից երեւում է, թե ինչպես է հսկայական պպտահողմը պտտվում քաղաքի վրայով։