Արտահայտիչ շպար, համարձակ հագուստ․ Մերի Հակոբյանը՝ գրավիչ կերպարում

Դերասանուհին մեջքը բաց, խորը դեկոլտեով  հագուստով է

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին մեջքը բաց, խորը դեկոլտեով  հագուստով է։ Մերին վառ շպարով է, ոճային վարսահարդարմամբ։ Կադրին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ավտոմեքենայում։ Դերասանուհին վառ կարմիր բլուզ էր կրում եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Նա արտահայտիչ շպարով էր, ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Ձեր հիշողությունը մի լցրեք վիրավորանքներով, հակառակ դեպքում այնտեղ կարող է տեղ չմնալ գեղեցիկ ակնթարթների համար...»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել էր դերասանուհին։