Բաներ, որ պետք չէ թաքցնել սիրելիներից

Զուգընկերը պետք է իմանա, թե ինչի եք ձգտում, հնարաոր է՝ կարող է նույնիսկ օգնել այդ հարցում

1. Փող. պետք չէ գաղտնի պահել պարտքերն ու վարկերը, միեւնույն է, այդ մասին հայտնի կդառնա: Ձեր ֆինանսական խնդիրների մասին պատմեք սիրելիին, եւ միասին կկարողանաք ելք գտնել. միասին առանձին բյուջե ստեղծել, միասին գումար տնտեսել կամ հաղթահարել անպետք բաների համար գումար ծախսելու ցանկությունը:

2. Ի՞նչ եք ուզում հարաբերություններից. ազնիվ եղեք ձեր ակնկալիքներում՝ լինի դա հարսանիք, ընտանիք, երեխաներ կամ կարիերա: Իրականում մարդիկ այնքան տարբեր հայացքներ են ունենում այս հարցերում, որ կզարմանաք՝ իմանալով, որ պարզապես միմյանց սիրելն ու երջանիկ լինելը հիմա բավարար չէ:

3. Ծնողների հետ հարաբերություններ. վաղ թե ուշ կիմանաք միմյանց ընտանեկան հարաբերությունների մասին: Լուրջ հարաբերություններում կարեւոր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքներում: Բացի այդ, հնարավոր է՝ ինչ-որ մեկի ծնողները լուրջ առողջական խնդիրներ ունեն եւ մի օր ստիպված կլինեք ստանձնել նրանց խնամքը: Ձեր զուգընկերը պետք է տեղյակ լինի նման հեռանկարից:

4. Երազանքներ. եթե չեք կարող ձեր սիրելիին պատմել ձեր ամենաարտասովոր երազանքների մասին, դա վատ նշան է: Դուք պետք է վստահեք նրան այնքան, որ չվախենաք հիմար թվալ: Զուգընկերը պետք է իմանա, թե ինչի եք ձգտում, հնարաոր է՝ կարող է նույնիսկ օգնել այդ հարցում: Եթե չեք կիսվում ձեր նպատակներով, ավելի դժվար կլինի դրանց հասնել: