Արքայազն Հարրին խոստովանել է՝ ինքն ու արքայազն Ուիլյամը «տարբեր ուղիներով» են շարժվում

Մենք եղբայրներ ենք, մենք միշտ եղբայրներ կլինենք

Արքայազն Հարրին խոստովանել է, որ ինքն ու իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, այժմ «տարբեր ուղիներով» են շարժվում և իրենց հարաբերություններում ունեն և՛ «լավ օրեր», և՛«վատ օրեր»: Այս մասին գրում է The Sun-ը։

Սասեքսի դուքսը Ուիլյամի հետ հարաբերություններում կոնֆլիկտների վերաբերյալ  ITV-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ «անխուսափելիորեն բաներ պատահում են»։

Կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հարավային Աֆրիկա կատարած վերջին շրջագայության շրջանակներում խոսելով, Հարրին ասել է. «Մենք եղբայրներ ենք, մենք միշտ եղբայրներ կլինենք»:

«Մենք, այս պահին, իհարկե, գտնվում ենք տարբեր ուղիների վրա, բայց ես միշտ կկանգնեմ նրա կողքին, և գիտեմ, որ նա էլ միշտ կկանգնի իմ կողքին։ Մենք իրար այնքան հաճախ չենք տեսնում, որքան նախկինում, քանի որ զբաղված ենք, բայց ես նրան չափազանց շատ եմ սիրում»,-ասել է Հարրին: