Մատյան.am-ում լավ բաժին ունենք՝ Խոսք մեծաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի

«Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի. ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես, բոլոր հին աշխարհը՝ նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը: Դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը, չեմ կարծի: Թերևս հաջողվեմ մի միայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ: Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին:

Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թող կրի վերաշինության տաժանքը…»

Հեղինակին գիտե՞ք։ Երվանդ Օտյանն է։ Հատվածն «Ընկեր Փանջունի» վեպից է։ Մարդը գիտեր՝ ինչի մասին է խոսում։ Իսկ մենք... Դե մենք էլ մեծերին այդ ե՞րբ ենք լսել որ, սովորել նրանցից... Խնդիր է։

P.S. Մատյան.am-ում լավ բաժին ունենք՝ Խոսք մեծաց։ Թերթեք մի քիչ, ահագին հետաքրքիր բաներ կտեսնեք։ Ես էլ մեկ-մեկ կմեջբերեմ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան