«Խոստացել էի երեխաներ այլևս չունենալ». 21 երեխաների մայրը կրկին երեխայի է սպասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-ամյա բրիտանուհին խոստովանում է, որ տղա երեխա կցանկանար ունենալ, քանի որ այդ դեպքում նա կունենար 11 աղջիկ և 11 տղա
Live24.am-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի ամենաբազմանդամ ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, 22-րդ անգամ է հղիացել։ Այս մասին նա հայտնել է իր YouTube-ալիքում:

Կինն իր հետևորդներին ցույց է տվել ուլտրաձայնային հետազոտության արդյունքները: 44-ամյա բրիտանուհու խոսքով՝ այժմ նա գտնվում է հղիության 15-րդ շաբաթում:

Սյուն անհամբեր սպասում է երեխայի սեռն իմանալու պահին: Տեսանյութում կինը խոստովանում է, որ տղա երեխա կցանկանար ունենալ, քանի որ այդ դեպքում նա կունենար 11 աղջիկ և 11 տղա:

Անցյալ տարի 21 երեխաների մայրը պնդել էր, որ այլևս չի պատրասվում երեխաներ ունենալ: