Գյումրիում իսկական բում է. Մարիամ Փաշինյան

Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է

Մարիամ Փաշինյանն իր էջում գրում է.

Գյումրի ջան, շնորհակալ ենք մեզ այսքան ջերմ հյուրընկալելու ու այսքան ջերմ լիցքեր փոխանցելու համար:

Հատուկ շնորհակալ եմ Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/-ին ինձ ու Շուշանին հրավիրելու, ու մեզ դրական լիցքեր փոխանցելու համար: Ձեր արված աշատանքը հիանալի է, վստահ եմ որ կկարողանաք զարգացնել այն բոլոր նախագծերը, որ ընթացքի մեջ են:

Գյումրիում իսկական բում է, տուրիստական և տնտեսական: Մի քանի ժամվա ընթացքում տեսա զբոսնող խմբերի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վանաձորից, Իջևանից և այլն:

Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է:

Շարունակիր այսպես, սիրելի Գյումրի»: