Հավատքի տեսողություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինձ նայելով՝ հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ

Հիսուս

Հոկտեմբերի 20

Ինձ ուղղեք ձեր աչքերը՝ Ինձ տեսնելու համար: Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված  դատարկություններին. մի՛ նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը: Երբ ձեր հայացքը շարունակ Ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն և կկարողանաք նշմարել Իմ մեջ ձեր կարողացածը և ձեր կամեցածը:

Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանը ու հանգստությանը: Անհամբերության մեջ նայեք Իմ անսահման համբերությանը: Ձեր պակասության ու անկատարության մեջ նայեք Իմ Կատարելությանը:

Ինձ նայելով՝ հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ:

Երբ Ինձ նմանվելով ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես Արեցի, և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կաողանա մոտենալ ոչ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, ես կարող եմ պարգևել ձեզ ամենահաղթ և ամենահրաշագործ Ուժը՝ ձեր Աստվածային Եղբոր ու Դաշնակցի: