Մարզումից առաջ անհրաժեշտ է անպայման նախաճաշել

Արդյունքները վկայում են այն մասին, որ մարզումից առաջ նախաճաշը մեծացնում է նյութափոխանակության արագությունը

Նախաճաշը կարեւոր նշանակություն ունի մարզումների սիրահարների համար: Այսպիսի եզրահանգում են կատարել Բաթի համալսարանի մասնագետները:

Ինչպես հայտնում է «American Journal of Physiology: Endocrinology and Metabolism»-ը, փորձարկմանը մասնակցել է 12 տղամարդ, որոնք մի քանի շաբաթ մարզումների են հաճախել: Պատահականության կարգով ընտրվել են այն փորձարկվողները, որոնք պետք է որոշակի թեստեր հանձնեին: Խոսքը գլյուկոզատոլերանտ թեստի մասին է նախաճաշից հետո 3-ժամյա հանգստից հետո, 2-ժամյա հանգստից հետո ու նախաճաշից հետո մեկժամյա մարզման, եւ 2-ժամյա հանգստից հետո թեստի ու սոված վիճակում մեկժամյա մարզման:

Գլյուկոզատոլերանտ թեստին հավասար նաեւ մասնակիցների մկանային հյուսվածքից բիոպսիա են կատարել:

Արդյունքները վկայում են այն մասին, որ մարզումից առաջ նախաճաշը մեծացնում է նյութափոխանակության արագությունը, ինչպես նաեւ ուժային ծանրաբեռնվածությունից հետո արյան միջից ավելորդ գլյուկոզան դուրս է բերում:

Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, մարզումից առաջ չի կարելի բաց թողնել առավոտյան սնունդ ընդունելը, քանի որ նախաճաշը ազդում է հետագա նյութափոխանակության պրոցեսի վրա: