Ծովամթերքի պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը

Հետազոտության համաձայն՝ մեծ քանակությամբ ծովամթերք օգտագործող տարեց մարդիկ 3 տարի ավելի են ապրում մյուսներից
Ծովամթերք

Գիտնականները պարզել են, որ ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը, նվազեցնում ծերանալու գործընթացի ինտենսիվությունը։

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծովամթերքների դիետային ճիշտ և պարբերական հետեւելը, որն իր մեջ ներառում է ձուկ, միդիա, ծովախեցգետին և այլ ծովամթերքներ, մարդուն ապահովում է ճարպաթթուների որոշակի կուտակում՝ օրգանիզմի ճիշտ աշխատանքն ապահովելու համար։ Այդ մասին հաղորդում է Medical Xpress-ը։

Ճարպաթթուն, որը պարունակում է ծովամթերքների մեծամասնությունը, օգտակար են սրտանոթային համակարգի աշխատանքի համար, նվազեցնում է ճնշումը և խոլեստերինը՝ արյան մեջ։ Հետազոտության համաձայն՝ մեծ քանակությամբ ծովամթերք օգտագործող տարեց մարդիկ 3 տարի ավելի են ապրում մյուսներից։ Բացի այդ՝ նրանց շրջանում 3 անգամ քիչ է սրտի հիվանդությունից մահացությունը։