Լռությունը բարերար ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա. հետազոտություն

Գրոսը անցկացրել է հետազոտություն երաժշտության և տարբեր աղմուկների վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգներից Դենիել Գրոսս անունով գիտնականը պարզել է, որ «սիրել լռությունը» արտահայտությունը դատարկ հնչյուն չէ: Պարզվել է, որ ակնհայտ կողմնակի ձայների բացակայությունը չափազանց բարերար ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա:

Գրոսը անցկացրել է հետազոտություն երաժշտության և տարբեր աղմուկների վերաբերյալ: Նա հանգել է այն եզրակացության, որ լռությունն ունի երեք հիմնական առավելություն. այն նպաստում է ուղեղում նոր բջիջների աճին, ակտիվացնում է հիշողությունը և խթանում ռեֆլեքսները:

Ամերիկացի գիտնականը պարզել է, որ ձայնի բացակայությունը հանգեցնում է հիշողության ակտիվացման: Բանն այն է, որ մարդու ուղեղը չափազանց ընկալունակ է ձայների հանդեպ: Հենց այդ պատճառով էլ առաջարկվում է «գլխում «վերաարտաբերել» լսած երգը, երբ այն արդեն ավարտվել է:

Journal of Neural Engineering-ի փոխանցմամբ՝ լռության մեջ ուղեղը սկսում է տեսակավորել և կարգավորել ստացած տեղեկատվությունը: Բացի այդ, կողմնակի աղմուկի բացակայության ժամանակ հնարավոր է ուղեղում նոր բջիջներ առաջանան: