Այս աշնանը մեզ պետք են երկարաճիչ կոշիկներ, ինչպիսիք կրում է Հեյլի Բիբերը

Արևոտ քաղաքում զբոսնելու համար 22-ամյա գեղեցկուհին ընտրել է oversize ոճի մոխրագույն բաճկոն, բարակ դենիմից ջինսե տաբատ
Հեյլի Բիբեր

Հեյլի Բիբերն ամեն անգամ հիացնում է իր ոճով: Այս անգամ պապարացիներն աստղին նկատել են Նյու Յորքի իր բնակարանի մոտակայքում:

Արևոտ քաղաքում զբոսնելու համար 22-ամյա գեղեցկուհին ընտրել է oversize ոճի մոխրագույն բաճկոն, բարակ դենիմից ջինսե տաբատ և մոխրագույն սվիթշոթ: Մոխրագույն բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները դարձել են սուպերմոդելի մոնոխրոմ կերպարի գլխավոր դետալը: