Վիկտորյա Բեքհեմն անկեղծորեն պատմել է ամուսնու մասին

Դեւիդն ամենահիասքանչ ամուսինն է

Բրիտանացի երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմն անկեղծորեն պատմել է ընտանեկան կյանքի մասին։ ABC հեռուստաընկերության եթերում «The View» շոուի հերթական թողարկման ընթացքում Spice Girls խմբի նախկին մենակատարը խոստովանել է, որ ամուսնու՝ 44-ամյա Դեւիդ Բեքհեմի հարցում իր «նախտն անհավանականորեն» բերել է» Նա պնդում է, որ արդեն 20 տարի ամուսինն իր համար ոգեշնչման աղբյուր է եւ յուրաքանչյուր օր իրեն զարմացնում է անհավանական աշխատունակությամբ։

«Գիտեք, նա, իսկապես, սքանչելի տեսք ունի, ընդ որում, Դեւիդն ամենահիասքանչ ամուսինն է, ֆանտաստիկ հայր եւ իսկական ոգեշնչում բոլորիս համար, նա այնքան ջանասիրաբար է աշխատում։ Իմ բախտը բերել է, որ նա իմ հարազատ հոգին է»,- Վիկտորյայի խոսքերը մեջբերել է բրիտանական Metro պարբերականը։

Պատասխանելով հարցին՝ որն է աստղային զույգի ամուր հարաբերությունների գաղտնիքը, Spice Girls-ի նախկին մասնակիցը նշել է «հոգեւոր մտերմությունը», ոչ թե սեռական հարաբերությունը։

«Անպայման պետք է ընկերանաք նրա հետ, ում հետ այդքան երկար ապրում եք։ Որեվհեւտեւ սեռական հարաբերությունը...»,- նախադասությունը չի ավարտել Վիկտորյան։ Ներկաներին դա լրջորեն զարմացրել  է, եւ Բեքհեմը որոշել է հստակեցնել, որ զույգի մոտ ինտիմ կյանքի հետ կապված ամեն ինչ կարգին է։ «Մի անհանգստացեք, մենք սեքսի հետ կապված խնդիրներ չունենք»,- ծիծաղել է դիզայները։