10 հոգեբանական փաստ ձեր մասին, որ հավանաբար չգիտեք

Մեր ուղեղն աշխատում է անգամ երբ մենք քնած ենք

Հոգեբանության բոլոր ուսումնասիրություններն ու հոգեբանների ջանքերը ուղված են մարդուն, նրա զգացողությունների ու պահվածքի, գործողությունների ու ինքնաընկալման բացահայտմանը: Հոգեբանները վստահեցնում են, որ իրականում մենք մեզ այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ներկայացնելով մի շարք հետաքրքիր և անհավանական փաստեր մեր մասին:

10 փաստ մեր հոգեբանության մասին

1.Մեր ուղեղն աշխատում է անգամ երբ մենք քնած ենք

Այն ֆիլտրում է մեր ստացած տեղեկատվությունը: Առավոտյան արթնանալով դուք անմիջապես կհիշեք այն ամենն, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար, իսկ անկարևոր բաները կմոռանաք:

 

2.Մենք մեզ ավելի երջանիկ ենք զգում, երբ զբաղված ենք

Եվ խոսքը նույն միապաղաղ աշխատանքի մասին չէ. մենք երջանկության զգացողություն ենք ունենում առավելապես, երբ շարժման մեջ ենք, մի աշխատավայրից անցնում ենք մյուսին, աճ ու բազմազանություն ենք ապրում:

3.Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել սննդին, սեքսին և վտանգին

Բանն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի գլխուղեղի մի հատված, որը պատասխանատու է մեր կյանքի ընթացքի շա8ունակման ու սերունդ տալու համար, և մենք ենթագիտակցորեն միշտ կանգ ենք առնում վթարների մասին նորությունների, չինական խոհանոցի նկարների և սեքսուալ տեսարանների վրա:

4.Ինչ-որ բանի ընտելանալու համար մեզնից պահանջվում է 66 օր

Սա միջին հաշվարկ է, թիվը տատանվում է ըստ այն հանգամանքի, թե ինչին եք ուզում ընտելանալ: Օրինակ առողջ սննդակարգի անցնելուն ընտելանալու համար ձեզնից կպահանջվի 55 օր, իսկ սպորով զբաղվելուն ընտենալանալու համար դուք պիտի 75 օր կամքի ուժ դրսևորեք:

5.Եթե դուք վատ երազներ եք տեսնում, ապա վառարանը միացրեք

Պարզվում է ցուրտը հարմար նախապայմաններ է ստեղծում մեր ենթագիտակցության համար՝ վատ երազներ տեսնելու:

Ամբողջությամբ՝ vnews.am