Հոգեբանների խորհուրդը՝ մշտական սթրեսի և լարված աշխատանքի առկայության դեպքում

«Սպառման ախտանիշ»-ը նորաձև թեմա չէ, այլ իսկական խնդիր, որի հետ բախվում են ժամանակակից աշխատամոլները

«Սպառման ախտանիշ»-ը նորաձև թեմա չէ, այլ իսկական խնդիր, որի հետ բախվում են ժամանակակից աշխատամոլները: Այս կարծիքին է հոգեբան Նատալյա Պանֆիլովան:

НСН-ի եթերում նա մի քանի միջոցներ է թվարկել, որոնք կարող են օգնել հաղթահարել այդ խնդիրը: Անհրաժեշտ է հարմարավետ աշխատանքային միջավայր, պարբերաբար նստած դիրքի փոփոխություն, իսկ ավելի լավ է ֆիզիկական ակտիվության բաղադրիչների ներառում: Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ մտածել նաև աշխատանքի հետ կապ չունեցող ու հաճելի թեմաների մասին:

«Իրավիճակը բարդանում է, երբ աշխատողը ստիպված է լինում նաև գործընկերների կամքով առաջնորդվել, մեկի համար ցուրտ է, և բոլոր պատուհանները փակվում են, մյուսի համար այնքան շոգ է, որ ուղեղը «չի աշխատում»: Գումարած այն, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում նստում է նույն դիրքով ու կատարում լարված աշխատանք: Այս ամենն ավելի է սրում «սպառման ախտանիշը»»,- ասում է հոգեբանը:

Մասնագետներն այլ խորհուրդ էլ են տալիս. ընդմիջման ժամերին անհրաժեշտ է խմել ջուր կամ թեյ՝ աշխատեցնելու երիկամները և մաքրելու անոթները:

Մշտական սթրեսի և լարված աշխատանքի առկայության դեպքում ավելորդ չի լինի նաև ընդունել Վիտամին D, E և B6: