Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում անցկացնել

Ես կարծում էի՝ որպես գագաթնաժողովի անցկացման վայր Trump National Doral Miami-ն առաջարկելով՝ երկրիս համար լավ գործ եմ անում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում՝ «Trump National Doral Mimai»-ում, անցկացնելու գաղափարից, գրում է ТАСС-ը:

«ԶԼՄ-ների և դեմոկրատների ցուցաբերած ոչ ռացիոնալ «թշնամական» վերաբերմունքի պատճառով մենք այլևս Trump National Doral Miami-ն չենք դիտարկում որպես գագաթնաժողովի անցկացման վայր: Մենք սկսել ենք գագաթնաժողովի անցկացման համար այլ տարբերակներ քննարկել: Հնարավոր է՝ այն անցկացվի Քեմփ Դեվիդում:

Ես կարծում էի՝ որպես գագաթնաժողովի անցկացման վայր Trump National Doral Miami-ն առաջարկելով՝ երկրիս համար լավ գործ եմ անում: Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ դրա դիմաց ոչինչ չստանալ: Եթե իրավական հարթության մեջ դա ընդունելի լիներ, ապա Միացյալ Նահանգները դրա վրա ոչ մի գումար չէր ծախսի: Սակայն, ինչպես միշտ «թշնամական» ԶԼՄ-ները և նրանց գործընկեր դեմոկրատները «խենթացել են»»,- գրել է Թրամփը Twitter-յան իր էջում: