«Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները հսկող ամերիկացի զինվորականները այժմ լքում են տարածքը, բայց սիրիական բանակի կողմից այդ ջոկատների պաշտպանության դեպքում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, մենք նման բան թույլ չենք տա», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքտայը:
Ըստ նրա՝ եթե սիրիական զորքերը մտնեն Մանբիջ, Այն Էլ-Արաբ և Քամիշլի քրդական ուժերին օգնություն ցուցաբերելու նպատակով, դա կդիտվի որպես Թուրքիային հայտարարվող պատերազմ, և համապատասխան լուծում կստանա: Բայց Սիրիայի կողմից նշված տարածքներում մուտք չգործելու և Թուրքիայի անվտանգությանը չսպառնալու երաշխիքի դեպքում Անկարան կփոխի իր դիրքորոշումը և Սիրիայի ողջ տարածքում խաղաղություն և անվտանգություն տիրելուց հետո դուրս կբերի իր զորքերը:
0Comments