Անվանվել են ամենաթանկարժեք սպորտային ապրանքանիշները

Այդ մասին են վկայում Forbes-ի վարկանիշային տվյալներ

Ամենաթանկ սպորտային ապրանքանիշը Nike-ն է, որի արժեքը գնահատվում է 36,8 միլիարդ դոլար: Այդ մասին են վկայում Forbes-ի վարկանիշային տվյալները:

Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է ESPN-ը, որը գնահատվում է 13,1 միլիարդ դոլար, իսկ Adidas-ը (11,2 միլիարդ դոլար) եզրափակել է առաջին եռյակը: Առաջին հնգյակում տեղ են գտել նաև սպորտային ըմպելիք արտադրող Gatorade-ը (6,7 միլիարդ դոլար) և Sky Sports-ը (4,4 միլիարդ դոլար): Տասներորդ տեղում է Reebok-ը, որն արժե 800 միլիոն դոլար: