Կյանքը վարդագույնով. ԱՄՆ-ում վարձակալության է տրվում Բարբի տիկնիկի ոճով առանձնատուն

Լողավազանով, ջակուզիով և կինոթատրոնով այս առանձնատունը ձևավորված է վարդագույն երանգներով

ԱՄՆ-ում անշարժ գույքի վարձակալության ծառայությունն իր հաճախորդներին «Բարբիի ոճով» առանձնատուն է առաջարկել:

Լողավազանով, ջակուզիով և կինոթատրոնով այս առանձնատունը ձևավորված է վարդագույն երանգներով: Այն կարող է վարձել չորս հյուրից բաղկացած միայն մեկ խումբ և ընդամենը երկու գիշերով: Սովորաբար այս տունը վարձով չի տրվում. նման կերպ սեփականատերերը որոշել են նշել Բարբի տիկնիկի ստեղծման 60-ամյակը: