Հայաստանին պակասում է կին վարչապետ, կին ԱԺ նախագահ․ Մարիամ Փաշինյան

Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն

Հայաստանում ակտիվորեն զարգանում է ՏՏ ոլորտը, միջազգային գլոբալ կազմակերպությունները Հայաստանում ինժեներական գրասենյակներ, ներկայացուցչություններ են բացում, հայկական ստարտափների արմատներները կարելի է գտնել ողջ աշխարհում և տարբեր ոլոտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Digitain ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող Մարիամ Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և ՏՏ ոլորտը բացառություն չէ: «Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, այդ օրվանից ի վեր ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»: