Կորեան ՀՀ Ազգային ժողովին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել

Սարքավորումներն արդեն ժամանել են Հայաստան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և այլ տեխնիկական սպասարկման գործընթացներն ապահովելու համար։

Հ.Գ. Սարքավորումները արդեն ժամանել են Հայաստան»: