Աֆղանստանում պայթյունների հետևանքով զոհվել է 62 մարդ

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում գտնվող Հասկա Մինա շրջանում

Աֆղանստանում մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 62-ի։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ևս 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ավելի վաղ հայտարարվում էր 31 զոհվածի ու 50 վիրավորի մասին։

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում գտնվող Հասկա Մինա շրջանում։ 

Պայթյունները մզկիթի վրա հրթիռներ ընկնելու հետևանք են եղել։ Մզկիթի տանիքն ամբողջությամբ փլուզվել է։ 

Առայժմ այդ շրջանում գործող որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։