Երբ խոսքերն ավելորդ են. Նավկան շնորհավորել է Պեսկովի ծննդյան տարեդարձը

«Ամենակարևորը, հոգ տար քո մասին, խնդրո´ւմ եմ»

Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ծննդյան օրն է: Նրա կինը՝ օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նավկան, իր ինստագրամյան էջում շնորհավորել է ամուսնուն և հրապարակել իրենց համատեղ լուսանկարներից:

«Երբ խոսքերն ավելորդ են … Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին որ միշտ ես: Թող մեր աչքերի փայլը երբեք չլքի մեզ: Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս, շնորհակալ եմ, որ դու կաս: Ամենակարևորը, հոգ տար քո մասին, խնդրո´ւմ եմ»,- գրել է Նավկան: