Լցոնած կարտոֆիլ. Համեղ ժամանց

Համեղ և օգտակար
Live24.am-ը ներկայացնում է

1

Բաղադրիչները

կարտոֆիլ- 4 հատ (խոշոր)

ձու - 2 հատ

թթվասեր - 125 գր

պանիր քերած - 1 գր

սոխ կանաչ աղ պղպեղ սև:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, չորացնել, առանց կեղևազրկելու վրան ձիթայուղ քսել և դնել 220 աստիճան տաքացրած ջեռոց 40-50 րոպեով: Կարտոֆիլը պետք է ամբողջովին եփվի:

Հեռացնել տաք կարտոֆիլի վրայի շերտը, զգուշությամբ հանել միջուկը: Խառնել ձուն, թթվասերը, քերած պանրի կեսը, կտրատած կանաչ սոխը, համեմել աղ և պղպեղով, այնուհետև ավելացնել կարտոֆիլի միջուկը և լավ խառնել:

Լցոնել կարտոֆիլը ստացված միջուկով, վրան քերած պանիր շաղ տալ և տեղափոխել ջեռոց 10-15 րոպեով: