Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, և ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/192566.html 

© factor.am