Փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սամվել Մարտիրոսյան

Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սա էլ նշված փաստաթուղթը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալներ եւ այլն»,- գրում է նա։